211652_close_icon
views-count39472 դիտում article-date 14:04 11-04-2019

Գավառի ԲԿ-ում մահացած երիտասարդ կնոջ ծնողները պնդում են, որ ԲԿ-ի տնօրենը պատասխանատվությունից խուսափելու համար ապատեղեկատվություն է տարածում. hayastan24.com. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://http://hayastan24.com/hy/hasarakutyun/gavari-bk-um-mahacac-eritasard-knoj-cnogner-pndum-en-or-bk-i-tnoren-patasxanatvutyunic-xusapelu-hamar-apategekatvutyun-e-taracum?fbclid=IwAR03Y3SZSn27vwXcESf8f1LtbopJth7opxd7lV6Wtss0bN1WPVjfbIU3G6A]Հայաստան 24[/url]-ին են դիմել Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի բնակիչներ Շիրակ և Արմինե Հարությունյանները` խնդրելով անդրադառնալ իրենց դստեր հետ կատարվածին, երբ հղիությունն ընդհատելու նպատակով մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջիկը` Հասմիկ Հարությունյանը, մահացել էր կասկածելի հանգամանքներում: Հասմիկի ծնողներին զայրացրել է, որ Գավառի ԲԿ-ի տնօրեն Աշոտ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում այլ իրավիճակ է ներկայացրել կատարվածի վերաբերյալ: Ծնողների խոսքով` տնօրենը ապատեղեկատվություն է տարածել: Հասմիկի մայրը` Արմինե Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Այն, որ Աշոտ Կարապետյանը հայտարարում է, թե իմ աղջիկը վիժում առաջացնող դեղեր է խմել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հասմիկս 9 ամսական երեխա ուներ և նրան կրծքով էր կերակրում: Հետևաբար նա վիժում առաջացնող դեղ խմել չէր կարող և որովայնի սուր ցավերի մասին էլ խոսք չի եղել: ԲԿ-ի տնօրենը ամեն ինչ անում է իրենց սխալի համար պատասխան չտալու համար: Մինչդեռ հենց հղիությունն ընդհատող բժիշկ Լալան է խորհուրդ տվել աղջկաս, որ նա գնի 10 տոկոսանոց «լիդոկային» և հետը տանի հիվանդանոց: Սակայն ասեմ, որ «լիդոկայինի» օգտագործված ամպուլաները հիվանդանոցում այդպես էլ «չեն գտնվել»: Մեզ ասացին, որ փորձագետներն են վերցրել դրանք, բայց նման բան չկա: Դեպքը կատարվել է 16:20-ին, սակայն դեպքի մասին եղբորս տեղյակ են պահել 17:30-ին: Հիվանդանոցում թույլ չեն տվել ոչ ոք ներս մտնի՝ մինչև իրենք իրենց գործողությունները ավարտեն և թաքցնեն իրեղեն ապացույցները: Մենք ուշքի չենք եկել մեզ հասած հարվածից, բայց չենք կարողանա ապրել` մտածելով, որ 27 տարեկան աղջկաս մահվան համար ոչ ոք պատասխան չի տալու, չի պատժվելու, և բժիշկ կոչեցյալների սխալների պատճառով էլի տան ճրագներ են մարելու: Հիվանդանոցում անգամ ճիշտ բժշկական օգնություն ցույց չեն տվել աղջկաս, հետագայում ո՞նց են կարողանալու նույն ձեռքերով գումար վաստակել, երբ էդ ձեռքերը իմ երեխային մահ են պատճառել: Ո՞նց են կարողանալու հանգիստ խղճով ապրել, երբ երկու մանկահասակ երեխաներ որբ մնացին մորից: Մի բան էլ կա. բժշկուհին հայտարարում է, թե իրենք դեղեր ունեին ներարկման համար, և դեղի կարիք չունեին: Եթե էդպես է, էդ դեպքում մենք ունենք վարկած, որ հիվանդանոցում անօրինական ճանապարհով են կատարել հղիության ընդհատումը, որպեսզի դեղի դուրս գրում չլինի, «լիդոկային» դեղը պահանջել են աղջկանիցս: Աղջիկս զանգահարել է ամուսնուն և ասել, որ այդ դեղը գնի: Փեսաս հեռախոսը փոխանցել է դեղատան աշխատակցին, որին աղջիկս ասել է, թե ինչ դեղ է անհրաժեշտ: Դեղատան աշխատողը կարող է դա հաստատել: Այն, ինչ պատահեց աղջկաս հետ, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ կատարվում է Գավառի ԲԿ-ում: Բայց Կարապետյան Աշոտի թիկունքում էնքան հզոր մարդիկ են կանգնած, էնքան ամուր տանիք ունի, որ կարողանում է անգամ ամենաբարդ իրավիճակից առանց պատասխան տալու դուրս գալ»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayastan24.com/hy/hasarakutyun/gavari-bk-um-mahacac-eritasard-knoj-cnogner-pndum-en-or-bk-i-tnoren-patasxanatvutyunic-xusapelu-hamar-apategekatvutyun-e-taracum?fbclid=IwAR03Y3SZSn27vwXcESf8f1LtbopJth7opxd7lV6Wtss0bN1WPVjfbIU3G6A]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/01/1121122/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հասմիկի հարազատներն ասել էին. «Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 30-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։ Նա բուժքրոջը հայտնում է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահանում է։ Լրիվ անարխիա, լրիվ բարձիթողի վիճակ է Գավառի հիվանդանոցում տիրում։ Լսել էինք, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել ու մեղավորները չեն պատժվել։ Մենք գիտենք, որ Հասմիկին հետ չենք բերի, սակայն պահանջում ենք, որպեսզի կատարվի օբյեկտիվ նախաքննություն ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն, որպեսզի ոչ մի ընտանիք էդ սև սուգը չզգա, ոնց որ մենք ենք հիմա զգում։ Մենք չենք վստահում Գավառի հիվանդանոցի բժիշկներին, դրա համար էլ Հասմիկի դին տեղափոխել ենք Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։ Մեզ համար առեղծված է, թե ինչպես կարող է առողջ մարդը մտնի հիվանդանոց ու մի քանի րոպեից նրա դին դուրս բերեն։ Մեր հույսը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն են, որպեսզի չփորձեն ծածկադմփոց անեն։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի մահվան հանգամանքները իրական ձևի ի հայտ գան ո մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր