211652_close_icon
views-count2522 դիտում article-date 23:56 29-04-2021

Իշխանությունն ապացուցում է, որ իր համար պատասխանատվությունից խուսափելու միակ տարբերակը երկիրը կործանելն է. Վահագն Վարագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Մեր պետությունը նման է ուռուցքով հիվանդի, բայց, ցավոք, բժիշկներ չկան, և հիվանդն զբաղվում է ինքնաբուժմամբ, մենք այսօր չունենք իշխանություն, այն պետք է զբաղվեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին աջակցության խնդիրներով, բայց չի անում. հասարակությունը պետք է փորձի սփոփել զոհերի ընտանիքների վիշտը, այցելի նրանց տներ, նահատակների շիրիմներին, զոհերի ընտանիքները չպետք է իրենց անտեսված զգան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

«Զոհերի ընտանիքները պետք է դառնան մեր հասարակության շարժիչ ուժը: Երբ իշխանավորն այցելում է զոհվածի ընտանիք, նույնն է, թե մարդասպանը գնա զոհի տուն: Կա մարդ, որի միակ զավակը զոհվել է, բայց իշխանությունից որևէ մեկը չի բացել նրա դուռը: Թող իրենց դեմքով չանեն, հանձնարարական իջեցնեն, օրինակ, դպրոցներին, որ այցելեն այդ մարդկանց: Միայն ֆինանսական օգնության կարիք չէ, որ ունեն այդ ընտանիքները, որդու կորստից հետո ի՞նչ պիտի անեն այդ փողը»,- ասել է հասարակական գործիչը:

Ըստ Վարագյանի՝ վիրավոր ուսանողները պետք է հնարավորինս արագ ինտեգրվեն կրթական գործընթացին, դրա համար ուսանողական կառույցներն ամեն ինչ անում են. «44-օրյա դժոխքի միջով անցնելով, առողջական լուրջ վնաս կրելով՝ վիրավորներն իրենց առօրյա կյանքին պիտի անցնեն: Դրա համար նրանք պետք է մեր ամենօրյա աջակցությունը զգան, նախևառաջ հոգեբանական: Պատերազմն արհավիրք էր, բայց դրա հետևանքները տասնապատիկ ավելի ծանր են: Մեր տասնյակ հազարավոր վիրավորները, ցավոք, հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն, նրանց ընկերներն իրենց աչքի առաջ զոհվել են, իրենք չեն կարողացել անգամ մոխրացած բեկորները հավաքել»:


Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր