211652_close_icon
views-count4638 դիտում article-date 09:41 16-02-2019

ՀՀ պետական պարտքն աճել է. նոր իշխանություններին դժվարություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին ամսում ՀՀ պետական պարտքն ավելացել է: Եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 922.9 մլն դոլար, ապա հունվարի 31-ի դրությամբ այն հասել է 6 մլրդ 951 մլն դոլարի: Այս պարտքի առյուծի բաժինը ՀՀ կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 400 մլն դոլար, որից 4 մլրդ 996.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սովորաբար վարում է պետական պարտքը նվազեցնելուն միտված քաղաքականություն. նրա պաշտոնավարման ընթացքում կառավարությունը խուսափել է նոր վարկեր վերցնելուց՝ փոխարենը միջոցներ ուղղելով հին պարտքերը փակելուն: Բայց և Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ահռելի պարտքային բեռ է թողել, կարելի է ենթադրել, թե ինչ դժվարություններ են այս առումով սպասվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր