Վլ. Պուտինն ու Ալ. Լուկաշենկոն մի թիմի կազմում հոկեյ են խաղացել և ջախջախել մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են հոկեյի ընկերական հանդիպմանը՝ Սոչիի «Շայբա» սահադաշտում:
Երկու առաջնորդներն էլ խաղացել են «Վագրերի» թիմում, որը «Արջերին» ջախջախել է 16:1 հաշվով:
Խաղից առաջ տեղի էին ունեցել երկու պետությունների ղեկավարների եռօրյա բանակցությունները՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև համագործակցության հարցերի շուրջ:
Խաղը տևել է երեք խաղակես՝ 15-ական րոպեով: Նախագահների հետ նույն թիմում խաղացել է նաև բելառուս ղեկավարի որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, որը սահադաշտ է մտել համար 1 մարզաշապիկով, որի ներքո նաև հայրն է խաղացել: Պուտինը խաղացել է 11 համարի ներքո:
Պուտինը և երկու Լուկաշենկոները խաղից ընթացքում աչքի են ընկել գոլերով:



