Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում կհանդիպեն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա 2 շաբաթների ընթացքում Մոսկվայում, գրում է [url=https://ria.ru/20200902/lukashenko-1576622028.html?fbclid=IwAR2CCbG5E7mxNai8EBTPujbKonhwFZr54SZ69zZSbpdk5R4vcI9cH4Lw74o]ria.ru[/url]-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի էլ Մինսկ կայցելի Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:
«Հայտարարվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռուսական մայրաքաղաքում նաև երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում կլինի: Սա ընդգծում է իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում մեր երկկողմանի տրամադրվածությունը»,- հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում են նոր ընտրությունների անցկացում: