36855 դիտում
16:38 15-02-2019
Խոշոր չափի գողություն Գեղարքունիքի մարզում, Վարդենիսում թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ գումարը կազմում է 1 միլիոն 250 հազար դրամ
[color=#EF2929]SHANMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Վարդենիս քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ղազարյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վարդենիսի ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ փետրվարի 13-ի ժամը 12։00-ից մինչև փետրվարի 14-ի ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի մուտքի դուռը, ներս մտել տուն և այնտեղից հափշտակել հեռուստացույց, համակարգիչ, թանկարժեք խմիչքներ, 6 հատ արձաթագույն ապակյա բաժակներ իր սկուտեղուվ, ոսկյա շղթա, ոսկյա ժամացույց թևնոցով և 3 հատ ոսկյա մատանի։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև քննչական խումբն ու փորձաքրեագետը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Ղազարյանն աշխատում է «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, գողացած ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ապրանքների արժեքը կազմում է մոտ 1 միլիոն 250 հազար դրամ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16792 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ