2216 դիտում
12:59 15-02-2019
Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը
Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 15 կետ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է առաջիկայում աշխատի՝ տնտեսական հեղափոխությունն առաջ մղելու նպատակով:
«Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,- ասաց նա:
Վարչապետը թվարկեց մի քանի ուղղություններ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի.
1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանց ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
2. Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,
3.Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը,
4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից:
5.Հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր աշխատատեղերը, աշխատավարձով, հասցեով, ընկերություններով,
6.Արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ եւ ավելի վարկեր են սպասարկում եւ միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից,
7.Բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել:
8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,
9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը,
10.Ակտիվացնել ու զարգացնել այն բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Այս նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել հանրային եւ այլ հեռուստաընկերությունների հետ,
11. Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում,
12.Կաթիլային ոռոգման, հակակրկտային ցանցերի եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան,
13. Ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել, զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,
14.Մսի եւ մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,
15.Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել։
Նմանատիպ նյութեր
4617 դիտում
13:10 25-01-2020
Փաշինյանը ներկայացրեց «Վերին Լարս»-ի անցակետի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
38361 դիտում
17:25 04-06-2018
Ինչքան գումար են նվիրել հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը թվեր է հրապարակել
1229 դիտում
14:31 06-03-2019
Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են ՀՀ և եկեղեցու հզորացմանը միտված քայլերը
Այս բաժնից
1060 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն