Ինչքան գումար են նվիրել հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը թվեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հեղափոխությանն արված նվիրատվությունների՝ ամբողջական հաշվետվության նախնական ցանկը: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նվիրատուների անուն-ազգանունները, գումարների չափն ու արժույթը:
Ընդհանուր հեղափոխության ժամանակ արվել է 73 մլն 589 հազար դրամ, 51 հազար 910 դոլար, 14 հազար 344 եվրո և 2 մլն 48 հազար ռուբլի նվիրատվություն:
Ընդհանուր առմամբ՝ ստացված նվիրատվությունները գերազանցում են 126 մլն դրամը:
Հաշվետվությունն՝ այստեղ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2054610651525986