211652_close_icon
views-count1471 դիտում article-date 15:29 20-11-2026

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով, գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանին: 

«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։

Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը և աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։

Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով»,- գրել է նա: 

Նմանատիպ նյութեր