211652_close_icon
views-count1405 դիտում article-date 14:42 20-11-2026

Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ որ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում։ Բա դուք կարաք Արևմտյան Հայաստան երազեք։ Դուք կարաք Արևմտյան Հայաստան երազել, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան են երազում և Արևելյան Թուրքիա են երազում։ Բա ասում եմ Ղարաբաղյան շարժումը շարունակում ենք, ընդամենը մի քանի օր առաջ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել, որ իրենք ճանաչում են Արցախի Հանրապետությունը, ընդամենը օրեր առաջ, ընդամենը օրեր առաջ եթերում»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր