Գարեգին Բ-ն թողնելու է աթոռը․ այդ մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, և որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություննեի համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]