211652_close_icon
views-count5156 դիտում article-date 16:53 26-05-2017

ԵԱՀԿ ՄԽ դիտորդների թիվն ավելացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպով

ԼՂ հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվն ավելացնելու և մինչև 7-ի հասցնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի հետ։ Այդ մասին Apa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։ Նրա խոսքով՝ հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է և կարևոր է, որպեսզի միջազգային դիտորդների թիվը մեծացվի, իսկ երկու կողմերն էլ դրա հետ համաձայն են։ Պոպովը հավելել է, որ այդուհանդերձ, որոշ հարցերում տարաձայնությունները պահպանվում են, ներառյալ՝ դիտորդների տեղաբաշխումը, նրանց հետագա գործունեության, ինչպես նաև մի քանի տեխնիկական հարցերի ֆինանսավորումը։ Ներկա պահին այդ հարցերով զբաղվում է ԵԱՀկ գործող ավստրիական նախագահությունը՝ կազմակերպության քարտուղարության համապատասխան ենթակառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր