Բելգիայի հակահետախուզության տնօրենին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Բելգիայում ռազմական հակահետախուզությունը գլխավորող Կլեմենտ Վանդենբորեին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից հօգուտ ռուսական կողմի լրտեսության կասկածանքով, տեղեկացնում է [url=https://www.gazeta.ru/social/news/2019/02/14/n_12637741.shtml]Gazeta[/url]-ն՝ հղում կատարելով De Morgen-ին։
Նշվում է, որ պաշտոնից հեռացումը տեղի է ունեցել «գաղտնիության հետ կապված բազմաթիվ միջադեպերից հետո»։ Միևնույն ժամանակ, այս պահին հայտնի է միայն մեղադրանքի մեկ կոնկրետ փաստի մասին. Վանդենբորեն, իբր, խախտել է գաղտնի փաստաթղթերի ոչնչացման կարգը՝ օգտագործելով սովորական թուղթ կտրող մեքենա։ Այլ մեղադրանքների մանրամասներ չեն նշվում։
Պարբերականը կատարվածը բացատրում է հետախուզական ծառայության և հակահետախուզության միջև դիմակայությամբ, ինչպես նաև չի բացառում երիտասարդ աշխատակիցների՝ ծառայության մեջ վեր բարձրանալու ցանկությունը։ Վանդենբորեն ժխտում է բոլոր մեղադրանքները։