1379 դիտում
11:49 14-02-2019
Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը:
Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում: Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալը շուրջ 380 մլն եվրո է կազմել: Նա նաև նշել է, որ կառավարության ներկայացրած զարգացման տեսլականը ներդաշնակ է ԵՆԲ-ի Հայաստանում գործունեության ռազմավարական նպատակների հետ, որոնք են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը և կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։
Նմանատիպ նյութեր
661 դիտում
19:12 30-11-2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
721 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները