211652_close_icon
views-count841 դիտում article-date 19:12 30-11-2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ընդլայնման և հարևանության հարցերով տնօրեն Լիոնել Ռաֆայիլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրան:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ ձևավորված համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը:

Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներին և տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Մտքեր են փոխանակվել նաև երկարաժամկետում Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչության համար կայուն կենսապայմանների ապահովման համար ահրաժեշտ աջակցության հնարավոր գործիքակազմի վերաբերյալ՝ կարևորելով այս ուղղություններով համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր,այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, քաղաքային զարգացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով փոխգործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր