1716 դիտում
19:45 13-02-2019
«Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու». ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց նաև անցումային արդարդատության թեման:
Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախագահ Արտակ Զեյնալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, գիտական խորհրդի անդամները և ուսանողներ:
Քննարկման սկզբում զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը:
Վերջինս՝ որպես փորձագետ, անդրադարձավ անցումային արդարդատությանը վերաբերող մի շարք հարցերի:
«Նախ պետք է նշեմ, որ անցումային արդարադատություն եզրույթը պետք է ավելի լայն իմաստով հասկանալ,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը,- վերջինիս խնդիրը ոչ թե պատժելն է, այլ հաշտության եզրեր գտնելը: Պետք է այնպես անել, որ
պետությունն ինքը վրեժխնդրության գործիք չդառնա»:
Ըստ բանախոսի՝ շատ ավելի տեղին կլինի, եթե այստեղ օգտագործվի «անցումային փուլի արդարադատություն» եզրույթը:
«Անցումային փուլի արդարադատությունը կիրառվել է մի շարք երկրներում, որոնք նույնպես անցել են հեղափոխական ցնցումների միջով: Մենք այստեղ կարող ենք քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Ալբանիայի օրինակները և մշակել այնպիսի
մեխանիզմներ, որոնք չեն կրկնի այս երկրների սխալները:»
Խոսելով անցումային արդարադատության իրականացման գործիքակազմի մասին՝ բանախոսը առանձնացրեց ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական մեխանիզմներ:
«Այստեղ մենք անպայման պետք է խոսենք ոչ միայն խնդրի հետևանքների՝ ապօրինի կապիտալի կամ կոռուպցիայի չափերի մասին,- նշեց բանախոսը,- այլ պետք է պարզաբանենք դատական համակարգի նկատմամբ առկա ցածր վստահության,
կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված հանձնաժողովների անարդյունավետության և այլ խնդիրների առաջացման պատճառները»:
Աննա Վարդանյանը զեկույցում շեշտեց նաև, որ անցումային արդարադատության իրականացման բոլոր փուլերում պետությունը չի կարող հակասել միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորություններին:
Քննարկմանը ներկա Գագիկ Հարությունյանի խոսքով հենց այստեղ է, որ մենք գործ ունենք անցումային արդարադատությանը վերաբերող մի շարք հակասությունների հետ:
«Բազմիցս շեշտվել է, որ անցումային արդարադատությունն իրականացնելիս պետությունը չի կարող խախտել միջազգային ատյանների հանդեպ ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից հարց է առաջանում՝արդյո՞ք անցումային
արդարադատությունն իրականացնելիս հաշվի է առնվելու սահմանադրությունն ու նրանում ամրագրված օրենքները, թե՞ այն իրեն սահմանդրությունից վեր է դասելու»:
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ պետք է ճիշտ գնահատել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են անցումային արդարադատության գործընթացում:
«Այն, ինչը որպես շատ լավ համակարգ աշխատում է մի երկրում, մեզ մոտ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ և ձախողվել: Այդ պատճառով իմ մոտեցումն այն է, որ պետք է հստակ հասկանալ, թե ինչ ունենք մենք այսօր, ինչ թերություններ
ունի մեր ունեցածը, և ինչպես կարող ենք դա շտկել»:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ քննարկմանը ակտիվ մասնակցելու և տարաբնույթ կարծիքներ հնչեցնելու համար և նշեց, որ անցումային արդարադատության և վերջինիս իրականացման ռիսկերի և վտանգների մասին ինքը խոսել է դեռևս իր կառավարման հարյուր օրը ամփոփելու ժամանակ:
«Ես այդ ժամանակ իմ ելույթում առանձնահատուկ շեշտել եմ, որ ոչ մի անցումային արդարադատություն չի հակասելու մեր սահմանադրությանը: Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու: Մեր երկրի իրավական
անվտանգությունն ամենակարևորն է այս հարցում»:
Պարոն Զեյնալյանը կարևորեց նմանատիպ քննարկումների նախաձեռնումը հատկապես ակադեմիական դաշտում և հույս հայտնեց, որ այդ քննարկումների և դրսևորված ակադեմիական մոտեցումների շնորհիվ կհաջողվի հարցին պատշաճ լուծում տալ՝ պետության համար որևէ վտանգ կամ ձախողում չարձանագրելով:
Վերջում արդարադատության նախարարը ներկաներին առաջարկեց ակադեմիական հոդվածներով հանդես գալ և հանրությանը մատչելիորեն ներկայացնել անցումային արդարադատությանը վերաբերող, իրավաբանորեն հիմնավորված թե դրական, թե
բացասական կարծիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4737 դիտում
19:48 30-09-2018
Արտակ Զեյնալյան. Արդարադատության նախարարությունն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի. ՖՈՏՈՇԱՐՔ
4128 դիտում
21:59 08-09-2018
Արտակ Զեյնալյան. Մենք շեշտը դրել ենք ոչ թե արագության, այլ որակի, արդյունավետության վրա. Tert.am
Այս բաժնից
733 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
622 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
823 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am