211652_close_icon

Գողության դեպք՝ Երևանում․ շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի  տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները․ վնասը կազմում է 250 հազար դրամ

views-count445 դիտում article-date 11:18 06-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ գողացել են իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Արդեն տեղում պարզվել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Դավթաշեն 3-րդ թաղաղամասի շենքերից մեկի դիմաց կայանված Գևորգ Ա․-ին պատկանող «Toyota»  մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 250 հազար ՀՀ դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Ա․-ն աշխատում է «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, որպես տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր