Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Մինչ օրակարգի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով: «Ես գիտեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում կամ ընդհանրապես վերջին տարիներին այս ոլորտում հեղափոխություն չենք արել՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով:
Բնականաբար այս ֆոնին հարց է առաջանում, թե ո՞րն է այդ դեպքում մեր ռազմավարությունը, ի՞նչ պետք է մենք անենք: Ռազմավարությունը նույնն է՝ պետք է հաջորդիվ լինել հետևողական և անընդհատ վերադառնալ թեմային»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Կառավարությունը խնդրի կարևորությունն ընկալում է: «Մենք խնդրի կարևորությունը դիտարկում ենք, այդ թվում՝ Հայաստանի պետական շահերի տրամաբանության մեջ: Ինչո՞ւ եմ ասում այդ թվում, որովհետև պարզ է՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը մարդու իրավունքների, ամենատարբեր հարթությունների խնդիր է, բայց մենք հարցը դիտարկում ենք նաև Հայաստանի պետական շահի սպասարկման տրամաբանությամբ՝ ելնելով այն կանխադրույթից, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումն է: Հետևաբար, մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Դա, բնականաբար, եթե հակառակ դիտանկյունից նայենք, նաև որոշակիորեն այդ մարդկանց բարեկեցությունը, ապրելու բավարար պայմանները, ներառումը կապահովի», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ձևաչափով հանդիպումների քաղաքական հիմնական ուղերձը հենց դա է: Վարչապետն ընդգծել է՝ ամեն անգամ պետք է վերադառնալ, փորձել, գտնել հարցերի պատասխանները, ամփոփել կատարված աշխատանքներն ու մատնանշել առաջիկա անելիքները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքական տեսլականը, ծրագրային նախաձեռնությունները: Նախարարը նշել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները և անցում է կատարվել բժշկական մոդելից դեպի իրավունքների և ներառման մոդել: Նոյեմբերի 1-ի դրությամբ՝ նախկին և նոր համակարգերում ներառված է 197 046 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ 9356 երեխա: Նրանցից 24.4%-ը, այսինքն՝ 48 211 անձ, այդ թվում՝ 4600 երեխա, արդեն գնահատված է ֆունկցիոնալության գնահատման համակարգով:
Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ նոր գնահատման համակարգն ապահովում է տվյալահեն քաղաքականություն, ինչը թույլ է տալիս մշակել հասցեական ծառայություններ՝ ըստ տարիքի, սահմանափակման տեսակի և իրական կարիքների։ Նշվել է, որ 2024 թվականից ներդրվել է նաև Անձնական օգնականի ծառայությունը, որից այս պահի դրությամբ օգտվում է 204 քաղաքացի: Ծրագիրն ունի նախապայման՝ կրթական, զբաղվածության բաղադրիչ: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ծրագրի շարունակականության ապահովում և ընդլայնում: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ ընդլայնվում է փոքր «Խմբային տների» գործունեությունը, որոնք մեծ հաստատություններից դեպի համայնք անցումային խնամքի ծառայություններ են մատուցում։
Ներկայում 5 փոքր խմբային տներում 70 հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձինք ստանում են շուրջօրյա խնամք՝ ընտանիքին մոտ պայմաններում: Վերջերս նաև Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ը փոխակերպվել է ընտանեկանին մոտ խնամք տրամադրվող ծառայության։
Արմավիրի մարզում կառուցվում է առաջին՝ «Անկախ կյանքի» կենտրոնը, որը կտրամադրի խոսքի թերապիա, հոգեբանական աջակցություն, հատուկ մանկավարժություն և այլ ծառայություններ՝ ըստ անհատական կարիքների։
ԱՍՀ նախարարը նշել է, որ համայնքում ապրելու հնարավորություններն ընդլայնվում են նաև տնային խնամքի ծառայությունների միջոցով. 2025 թ.-ից տնային խնամքի ծառայություն է մատուցվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ամսական 170 երեխայի հաշվարկով:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ այս ծառայությունները ևս նախատեսվում է ընդլայնել: Ընդհանուր առմամբ, տնային խնամքի ծառայություններից օգտվում է 1325 քաղաքացի, որից՝ 624-ը հաշմանդամություն ունեցող անձինք:
Վերջին 3 տարիներին մեծացել է նաև աջակցող միջոցներին հատկացվող պետական բյուջեն: Այդ նպատակով 2025 թ. Ծախսերը հասնում են մոտ 2,5 միլիարդ դրամի, իսկ 2026 թ. համար նախատեսվել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2025 թ. տրամադրվել է 33 000 աջակցող միջոց՝ ավելի քան 15 000 քաղաքացու։ «Սրանք առանձին ծրագրեր չեն, սա ծառայությունների ամբողջական փոխակերպման մեր ռազմավարությունն է, որի նպատակը պարզ է՝ ծառայությունները պետք է հասնեն մարդուն և ոչ թե մարդը ծառայություններին»,- ամփոփել է Արսեն Թորոսյանը:
Հաջորդիվ ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ստացել պարզաբանումներ:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են նաև մի շարք ոլորտներում կատարված աշխատանքները: Մասնավորապես, մշակվել է «Ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելիության և սովորողներին խելամիտ հարմարեցումներով ապահովման» մշտադիտարկման գործիքակազմը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Շենքերի և շինությունների մատչելիություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի երկրորդ խմբագրության նախագիծը: Փաստաթուղթը լրամշակվել և կրկին ներկայացվել է շահագրգիռ մարմինների ու մասնագիտական կազմակերպությունների քննարկմանը։ Նշվել է նաև, որ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության շրջանակներում դիտարկվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նորմատիվային պահանջները և ըստ անհրաժեշտության (չապահովման դեպքում)՝ այդ հիմքով նախագծային փաստաթղթերը վերադարձվում են լրամշակման։
Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով հանձնաժողովի նիստի աշխատանքը, կարևորել է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը խթանելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կրկին ընդգծել է կրթություն ստանալու կարևորությունը:
Վարչապետը հանձնարարել է ոլորտում առկա հարցերի լուծման ուղղությամբ համակարգված և արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ: