211652_close_icon

ՀՀ ԳՆ. Գեղամ Գևորգյանը Հռոմում կմասնակցի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կառավարման խորհրդի նիստին

views-count1374 դիտում article-date 15:05 13-02-2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ժիլբեր Հունգբոյի հրավերով այսօր մեկնել է Իտալիայի Հանրապետություն` մասնակցելու Հիմնադրամի կառավարման խորհրդի 42-րդ նիստին, որն անց է կացվում «Գյուղական նորարարություն և ձեռնարկատիրություն» խորագրի ներքո: Նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն գենդերային և սնուցման զգայուն արժեշղթայի զարգացմանը, սոցիալական ձեռնարկատիրության և նորարարության գլոբալ մարտահրավերների դիմակայմանը և գյուղատնտեսության հետագա զարգացման վրա նոր տեխնոլոգիաների ազդեցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հիմնադրամի գործունեության հետագա ուղղությունները: Կկազմակերպվեն ինտերակտիվ քննարկումներ տարբեր ոլորտների փորձագետների ներգրավմամբ, այլ միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր