86249 դիտում
10:28 13-02-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 33-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր, վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, փետրվարի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում КамАЗ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գուրգեն Ավանեսյանը Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, պետի տեղակալներ՝ Դավիթ Ավագյանի և Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարկան ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, ՀԿԳ ավագ քննիչներ Արթուր Գասոյանի և Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Փարսադանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքությունը, ով միջին տաիրքի կին է։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարարների հետ օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատներին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այսօր մահացածի ծննդյան օրն էր, և երկու օր առաջ էլ թոռնիկ է ունեցել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+