126656 դիտում
20:39 17-02-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում՝ Արշակունյաց պողոտայում, ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը Երևանի 1-03 շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել էլ քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վրաերթ կատարած վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց ավտոմեքենաները չկայանեն և չխոչընդոտեն քննիչի կողմից դեպքի վայրի զննությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15547 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35798 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց