Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀերկրորդնախագահՌոբերտՔոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդհոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:
Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:
[b]Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ[/b]