211652_close_icon
views-count33955 դիտում article-date 11:35 12-02-2019

Հերթական հացադուլը՝ ցմահ ազատազրկված դատապարտյալի կողմից. նա պահանջում է քրեական գործի ու դատավճռի վերանայում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 12-ին, հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկման դատապարտված, 39-ամյա Արամ Հարությունի Խաչիկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դատապարտվել է Երևանի Աթոյան փողոցում 2006 թվականին սպանություն կատարելու կասկածանքով և դատարանի կողմից կայացվել է ցմահ ազատազրկման դատավճիռ։ Այսօր Ա. Խաչիկյանը դիմում է ծայրահեղ այդ քայլին, քանի որ որ վստահ է, որ դատավճիռը կայացվել է ոչ օբյեկտիվ և խնդրում է պատկան մարմիններին՝ վերանայեն իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու կայացված դատավճիռը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր