2512 դիտում
11:53 16-10-2015
Ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տեւեց 4 օր․ 55 դատապարտյալներն էլ դադարեցրել են հացադուլը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոռ Ղլեչյանը։
Ինչպես նաեւ նշեց, որ հացադուլից դուրս եկած բոլոր դատապարտյալների վիճակը լավ է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 12-ից ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են գտնվում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գ. Ղլեչյանը։ Նա նշել էր, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։ Ընթացքում նրանց թիվը հասել էր 55-ի։ Դատապարտյալները պահանջում էին վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։
Ի դեպ, նրանք դիմումներ էին գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին՝ քրեական գործերը վերանայելու պահանջով եւ իրենց հիմնավորումներով։
Նմանատիպ նյութեր
4139 դիտում
22:08 10-10-2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև
1579 դիտում
18:52 25-07-2014
Երակները կտրած ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը
Այս բաժնից
706 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
679 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի