2816 դիտում
09:30 05-03-2014
Ցմահ ազատազրկված դատապարտյալի ինքնասպան եղած աղջիկը հաղորդագրություն է գրել եղբորը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ինքնասպան եղած Սյուզաննայի հարսը՝ Աննան, պատմեց, որ նա դեպքի օրը արթնացել է վաղ առավոտյան՝ 8:00-ի սահմաններում և գնացել պետքարան, ապա՝ դուրս եկել տանից. «Ավելի ուշ ամուսնուս հեռախոսին հաղորդագրություն եկավ։ Բացեցի նամակը, տեսա Սյուզին է գրել։ Ամուսինս քնած էր, շտապեցի նրան ասել, թե բացիր նամակը. Սյուզին է գրել։ Բացեցինք ու տեսանք. «Ներիր ինձ եղբայր, ես շատ սխալներ եմ գործել ու ունեմ երկու տարբերակ՝ կա՛մ հեռանամ Գորիսից, կա՛մ գնամ մամայիս մոտ։ Ընտրում եմ երկրորդ տարբերակը»»։
Մեր զրուցակցի պատմելով՝ այս հաղորդագրությունը կարդալուց հետո ինքը և իր ամուսինը՝ Ֆելիքսը, դուրս են վազել փողոց, ամեն մեկը տարբեր ուղղություններով։ «Իմ երկու երեխաներին, որոնցից մեկը 4, իսկ մյուսը 6 տարեկան են, թողել ենք տանը մենակ ու վազել։ Անգամ գնացել եմ սկեսուրիս գերեզման»,– պատմեց Աննան՝ հավելելով թե ավելի ուշ Սյուզաննային գտել են «Թանգու ձոր» կոչվող տարածքում։
Աննայի խոսքով՝ 9 տարեկան հասակում Սյուզաննան գլխի վիրահատության է ենթարկվել. «Շատ ուշադիր էինք նրա նկատմամբ։ Սկեսուրիս մահից հետո ես ու ամուսինս ամեն ինչ անում էինք իր համար՝ հաշվի առնելով, որ մայրը մահացած է, իսկ հայրը ցմահ ազատազրկված։ Լինում էին դեպքեր, երբ նա չպետք է, օրինակ, նման բան աներ, ասում էինք՝ ոչինչ երեխա է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
16438 դիտում
11:49 01-03-2014
Գորիսում ինքնասպան է եղել ցմահ ազատազրկված կալանավորի 18-ամյա աղջիկը
33955 դիտում
11:35 12-02-2019
Հերթական հացադուլը՝ ցմահ ազատազրկված դատապարտյալի կողմից. նա պահանջում է քրեական գործի ու դատավճռի վերանայում
8993 դիտում
21:00 08-02-2015
Գյումրու Անի թաղամասում ինքնասպան եղած աղջիկը գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի էր. Aravot.am
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»