1535 դիտում
23:28 11-02-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՉեխիայիՀանրապետությանարտակարգևլիազորդեսպանՊետրՄիկիսկային։
Դեսպանը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել և ընդգծել, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու այն բոլոր հարցերում, որտեղ կզգացվի օժանդակության կարիքը։
Կողմերը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան՝ քննարկելով նաև Հայաստանից Չեխիա արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նաև Չեխիայում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տնտեսական համագործակցության և գործարար հնարավորությունների համաժողովի վերաբերյալ։
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարըև Չեխիայիդեսպանն անդրադարձել են տնտեսության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցությունը և ներդրումների ներգրավումը։
Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսվող այն դրույթները, որոնք մեր երկրում բիզնես գործունեությունը կդարձնեն առավել գրավիչ, կբարձրացնեն մրցունակությունը։
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
15:09 26-01-2015
Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային
2865 դիտում
15:06 29-05-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին Պետր Միկիսկային
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան