2865 դիտում
15:06 29-05-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին Պետր Միկիսկային
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այս քայլը համարելով աշխարհում արդարության եւս մեկ հաղթանակ:
Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական եւ կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջեւ ծառացած նմանատիպ խնդիրները»:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը:
Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի եւ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:
Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը:
Պետր Միկիսկան կարեւորել է փոխայցերի, ուսանողների եւ բժիշկների փոխանակման ծրագրերի դերը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին, նոր խորհրդարանում ընդդիմության գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
15:09 26-01-2015
Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային
1532 դիտում
23:28 11-02-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային
1094 դիտում
16:17 20-02-2014
Արտակ Զաքարյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միտիսկային
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան