1045 դիտում
15:09 26-01-2015
Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է, և չեխական կողմը բարձր է գնահատում մեր երկրի հետ բազմաոլորտ համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցության՝ կարևորելով երկու երկրների իրավական և դատական համակարգերի բարեփոխումների ընթացքում փորձի փոխանակումը:
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել հետագա գործակցության օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
23:28 11-02-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային
2862 դիտում
15:06 29-05-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին Պետր Միկիսկային
901 դիտում
19:19 12-09-2023
Անահիտ Մանասյանը ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և փոխդեսպան Սաբինա Նովակովային
Այս բաժնից
982 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան