25579 դիտում
11:46 10-02-2019
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes, Toyota, Audi, Opel, Renault մեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Չեխովի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել են Մայիսի 9-ի փողոցի բնակիչներ, 23-ամյա Անդրանիկ Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 17 OX 017 համարանիշի և 32-ամյա Վահե Միքայելյանի վարած Toyota մակնիշի 35 XF 898 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ, 36-ամյա Տիգրան Թանգյանին պատկանող Renault մակնիշի 19 ՏՍ 933 համարանիշի, 27-ամյա Արթուր Սիմոնյանին պատկանող Opel մակնիշի 34 MԼ 408 համարանիշի և 27-ամյա Միքայել Տրանտիկին պատկանող Audi մակնիշի 35 RT 767 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վ. Միքայելյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+