Ուկրաինայի անկախության գլխավոր երաշխիքը անդամակցությունն է ԵՄ֊ին և ՆԱՏՕ-ին. Պորոշենկո
«Ուկրաինայի անկախության և անվտանգության միակ երաշխիքը անդամակցությունն է Եվրամիությանը և ՆԱՏՕ֊ին».- այսօր Կիևում կազմակերպված «Բաց երկխոսություն» կոչվող քննարկման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Միայն Եվրամիությանը և ՆԱՏՕ֊ին լիիրավ անդամակցությունը կարող է անդառնալիորեն երաշխավորել Ուկրաինայի պետական անկախությունը, ազգային անվտանգությունը և բարեկեցությունը»,֊ նշել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի խոսքով երկրի եվրատլանտյան ինտեգրումը կնպաստի նաև տնտեսական կացության բարելավմանը:
«Անդամակցությունը այդ կառույցներին կհանգեցնի ներդրումային մթնոլորտի բարելավմանը: Մասնավորաբար, դա կապահովի ուղղակի օտարեկրյա ներդրումների ծավալը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջետային եկամուտների աճին: Աճ կարձանագրեն նաև աշխատավարձերը և կենսաթոշակները»,֊ հայտարարել է Պորոշենկոն: