Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է. նրան հետազոտում են
Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ են տեղափոխել ծառայողական ավտոմեքենայով՝ բժշկի և կալանավայրի պահակախմբի ուղեկցությամբ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/495367.html]NEWS.am[/url]-ին ասաց «Նաիրի» ԲԿ–ի տնօրեն Անատոլի Գնունին։
«Բավականին մեծ անձնակազմով եկել են, կազմակերպել են հսկողությունը»,- ասաց նա՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում։
Նա հայտնեց, որ Գրիգորյանը բուժկենտրոնում հետազոտության է ենթարկվում.
«Մենք կհստակեցնենք ախտորոշումը և ըստ հետազոտությունների տվյալների՝ կասենք, թե հետագայում ինչ բուժման կարիք ունի, և ի՞նչ պայմաններում պետք է կազմակերպել բուժումը։ Ըստ այդմ՝ պարզ կլինի՝ նրան կցանկանան տեղափոխել կալանավայր, կալանավայրի հիվանդանոց կամ այլ որոշում կկայացնեն»,- ասաց նա։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/495367.html]այստեղ[/url]