25994 դիտում
11:04 07-02-2015
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը գտնվում է բժիշների հսկողության տակ
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով 2014 թվականի հուլիսի 3-ին վիրահատվել էր, շարունակվում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:
Այնտեղից միաժամանակ տեղեկացրին, որ Ն. Հունանյանի առողջական վիճակը լավ է, իսկ վերջին վիրահատությունից հետո նոր վիրահատության անհրաժեշտություն չի եղել: Պարզապես նա ապահովության համար գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տեղեկացրել էին, որ 2014թ. հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել էին: Վիրահատությունը հաջող էր անցել: Ն. Հունանյանը հուլիսի 2-ին առողջական գանգատներ էր ունեցել: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նրա մոտ ախտորոշել էին «Սուր պարապրոկտիտ, աբսցես»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը