6595 դիտում
23:28 08-02-2019
Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը
Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ,բլիստերում-(20/2x10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ: «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանիանվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսովեն, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ,իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակով` 95մգ/դհ-ի փոխարեն 86.3 մգ/դհ-84.67մգ/դհ է:
Առողջապահության նախարարի 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 205-Ա հրամանով հանձնարարվել է դեղերի մեծածախիրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացնող, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողիրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ դադարեցնել «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերությանարտադրության «ԿԱՐԴԻՈ-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում-(20/2X10/)» դեղի վերոնշյալ սերիաներիշրջանառությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դեղագործական ընկերությանը հանձնարարվել էապահովել նշված սերիաների դեղերի հետհավաքի կազմակերպումը:
Տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ «Կարդիո-ԱՍ» դեղի նշված սերիաների ձեռք բերումից, իրացումից ևկիրառումից:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
15:59 31-10-2014
Դադարեցվել է «Բեռլին-Քեմ» ընկերության արտադրության՝ երեխաների համար նախատեսված դեղի շրջանառությունը Հայաստանում
2008 դիտում
19:40 22-04-2016
«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է. ՀՀ առողջապահության նախարարություն
2218 դիտում
14:48 30-06-2016
Դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը
Այս բաժնից
745 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
934 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
670 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր