1578 դիտում
15:59 31-10-2014
Դադարեցվել է «Բեռլին-Քեմ» ընկերության արտադրության՝ երեխաների համար նախատեսված դեղի շրջանառությունը Հայաստանում
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 0401126214 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2543-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի (դեղաձևն արտադրող, փաթեթավորող-Ֆարմասիերա Մանուֆակտուրինգ Ս.Լ., Իսպանիա)» դեղագործական ընկերության արտադրության «ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100մլ պլաստիկե շշիկ և 5մլ չափիչ ներարկիչ» դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
19:40 22-04-2016
«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է. ՀՀ առողջապահության նախարարություն
2218 դիտում
14:48 30-06-2016
Դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը
6592 դիտում
23:28 08-02-2019
Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը
Այս բաժնից
880 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը