2221 դիտում
14:48 30-06-2016
Դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Հնդկաստանի «Պրոտեխ Բիոսիստեմս Պվտ. ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի PMZ-1602 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «լուծելիություն I փուլ» կետով: Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մայիսի 29-ի թիվ 1997-Ա հրամանով դադարեցվել է «Պրոմեզ, օմեպրազոլ, դեղապատիճներ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի PMZ-1602 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
15:59 31-10-2014
Դադարեցվել է «Բեռլին-Քեմ» ընկերության արտադրության՝ երեխաների համար նախատեսված դեղի շրջանառությունը Հայաստանում
2008 դիտում
19:40 22-04-2016
«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է. ՀՀ առողջապահության նախարարություն
6595 դիտում
23:28 08-02-2019
Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը
Այս բաժնից
1051 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
748 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
934 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում