ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մի քանի աշխատակիցների շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով քրեակատարողական 3 ծառայող կրտսեր խմբից փոխադրվեց միջին խումբ, իսկ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության շարքերը: Նրանց բոլորին շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:
Ծառայության պետը շնորհավորելով ծառայողներին և մաղթելով բարի ծառայություն՝ նշեց, որ սպայի կոչումը պարտավորեցնող է, և կոչ արեց անձնվեր աշխատանքով բարձր պահել ծառայողի պատիվն ու արժանապատվությունը:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]