1270 դիտում
13:47 07-02-2015
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
«Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է: Երեք տարի առաջ փետրվարի 7 ին բոլորիս ջանքերով հնարավոր դարձավ հասարակական որոշակի ուշադրություն բևեռել հայ գրի համար սպառնալիք դարձած լատինատառ հայերեն կոչվածի դեմ պայքարին: Այս տարիների ընթացքում արձանագրվեցին որոշակի հաջողություններ, սակայն մեսրոպատառ հայերենը դեռևս չի գերիշխում հայկական տիրույթում:
Սիրելի օգտատերեր, հայը պետք է գրի հայատառ, այլ հայերեն գոյություն չունի, հիշեք և սրբորեն պահեք այս սկզբունքը, մտածեք մեր երեխաների մասին, մտածեք, որ այս դարում մենք պետք է ամեն գնով մեր ազգայինը, միաժամանակ հետ չմնալով աշխարհից:
Դե ուրեմն ևս մեկ անգամ խնդրում եմ, որպեսզի մոռանանք արատավոր երևույթ դարձած լատինատառ գիրը և հաղորդակցվենք ու մտքեր արտահայտենք մեր այբբենարանի տառերով»,-գրառել է Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նմանատիպ նյութեր
2142 դիտում
12:05 07-02-2017
Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը 5 տարեկան է
1594 դիտում
13:12 07-02-2021
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
14423 դիտում
19:08 09-02-2015
Քանի անգամ են Գագիկ Շամշյանին համացանցում փնտրել հայատառ եւ լատինատառ. տեսանյութ
Այս բաժնից
718 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին