211652_close_icon
views-count136995 դիտում article-date 16:56 06-02-2019

Արտակարգ դեպք Հրազդանի դպրոցներից մեկում. ռուսաց լեզվի ուսուցչուհին կասկածվում է 13-ամյա աշակերտին մարմնական վնասվածք պատճառելու մեջ. երեխան «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Հրազդան քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «վերին կոպի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Հրազդան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Դ. Մ.-ն է, ով սովորում է Հրազդանի հիմնական դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ 1 օր առաջ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Ա.-ն դասի ժամին ձեռքի դրսային մասով հարվածել է իր աղջկա աջ աչքին, ինչն էլ դարձել է վնասվածք ստանալու պատճառ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր