65279 դիտում
23:21 12-09-2017
Միջադեպ Աբովյանում. դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին կասկածվում է 7-րդ դասարանի աշակերտին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 12:30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Թերեզա Ավետիսյանը մետաղյա ջրի շշով հարվածել է 7-րդ դասարանի աշակերտ Արտաշես Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին իմացել է դպրոցի տնօրեն Անահիտ Ստեփանյանը, ով նախատել է ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն և կատարվածի մասին օրեր անց հայտնել Ոստիկանության Կոտայքի բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27410 դիտում
21:04 11-12-2019
Արմավիրի մարզում Արևիկ գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտին