Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր դարձավ 34 տարեկան:
Լեգենդար պորտուգալացին արդեն գրեթե 20 տարի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ միասին հանդիսանում է աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը:
Ռոնալդուն 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ՝ Իսպանիայի: Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: Եվրոպայի չեմպիոն:
Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու՝ 9 գոլ: Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու՝ 104 գոլ:



