211652_close_icon
views-count2847 դիտում article-date 10:32 13-09-2015

Իսպանիայի առաջնություն. Կրիշտիանու Ռոնալդուն պենտա-տրիկի հեղինակ դարձավ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 6:0 հաշվով ջախջախեց «էսպանյոլին»: Փառահեղ հանդիպում անցկացրեց արքայական ակումբի պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց հինգ գնդակ և մեկ անգամ էլ նրա փոխանցումից աչքի ընկավ Քարիմ Բենզեման: Նշենք, որ Ռոնալդուն Պրիմերայի պատմության ընդամենը երրորդ ֆուտբոլիստը դարձավ, ով պենտա-տրիկի հեղինակ է դառնում հյուրընկալվելիս: 1959թ. նման բան հաջողվել էր Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արմանդո Մերոդիոյին՝ «Օսասունայի» դեմ՝ 8:1, և 1996թ. «Վալյադոլիդի» հարձակվող Ալեն Պետերնացին՝ «Օվյեդոյի» դեմ՝ 8:3: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 7 միավոր՝ 2 միավորով ետ մնալով «Բարսելոնայից»: Իսպանիայի առաջնություն, 3-րդ տուր «Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 0:6 Կրիշտիանու Ռոնալդու, 7, 17, 11մ, 20, 61, 81, Քարիմ Բենզեմա, 28
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր