211652_close_icon
views-count1795 դիտում article-date 13:22 05-02-2019

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից,ԵԺԿ նախագահն ու «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը քննարկել են վերջին զարգացումները Հայաստանում եւ տարածաշրջանի մարտահրավերները: Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաեւ մասնակցել եւ ելույթով է հանդես եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:

Նմանատիպ նյութեր