211652_close_icon
views-count50095 դիտում article-date 09:55 05-02-2019

«Կասկադյորական» վթար Երևանում. 36-ամյա վարորդը Mercedes-ով Դավիթաշենի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշին. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու Դավիթաշենի թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ Գ. Ք-ն իր վարած Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշենի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ք-ն կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհայիյն ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները վարորդին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև ոստիկանների ժամանումը, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշը ու դեպքի վայրում ոստիկաններին ու փրկարարներին ասում էին, որ ավտոմեքենան եղել է առանց համարանիշների։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր