211652_close_icon
views-count1666 դիտում article-date 20:15 04-02-2019

Տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքել է «Թեժ գծի» ահազանգերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. հունվար ամսին ստացվել է 221 հեռախոսազանգ: Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան թիվ 513 երթուղին որոշ օրերի սպասարկվել է անկանոն: Ահազանգը համապատասխան գրությամբ ներկայացվել է տեսչական մարմնին՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով: Երթուղին սպասարկող ընկերությունը տեսչական մարմնի կողմից զգուշացվել է փոխադրումներում խախտումները բացառելու վերաբերյալ: Մեկ այլ քաղաքացու բողոքն էլ վերաբերում էր Թալինի ճանապարհահատվածում առկա մերկասառույցին, որի պատճառով իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել: Տեղում անցկացված ստուգմամբ պարզվել է, որ ճանապարհի սառցակալման պատճառը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող խմելու ջրի խողովակի վթարն է: Վթարի հետևանքները վերացվել են նույն կազմակերպության կողմից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված արագությունը: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 219 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր