211652_close_icon

Տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքել է «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված ահազանգերին

views-count2981 դիտում article-date 17:17 03-05-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. ապրիլ ամսին ստացվել է 235 հեռախոսազանգ: «Թեժ գծի» հեռախոսահամարով քաղաքացին ահազանգել է Երևան-Արգել-Երևան թիվ 253 երթուղու աշխատանքի մասին: Հեռախոսազանգն ստանալուն պես քաղաքացու բարձրացրած խնդիրը լուծելու նպատակով նախարարության տրանսպորտային տեսչություն է հրավիրվել նշված երթուղին շահագործող ընկերության տնօրենը: Քննարկման արդյունքում նա պարտավորվել է Նոր Հաճընից Երևան մեկնող միկրոավտոբուսների շարժման միջակայքերի նախատեսված տևողությունը առավոտյան ծանրաբեռնված ժամերին հնարավորինս կրճատել: Մեկ այլ քաղաքացի ահազանգել է Երևան-Մրգաշեն թիվ 271 երթուղու մասին: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, տրանսպորտային տեսչությունը գրավոր պատասխանել է քաղաքացուն: «Թեժ գծով» ևս մեկ հեռախոսազանգ ստացվել է Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհի վիճակի մասին, որտեղ այս պահին իրականացվում են փոսային նորոգման լայնածավալ աշխատանքներ: Ճանապարհահատվածում կատարվող աշխատանքների մասին «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը քաղաքացուն տվել է համապատասխան պարզաբանում: Ի դեպ, նշված ճանապարհահատվածում վիճակը հնարավորին արագ կարգի բերելու համար արդեն տրված են համապատասխան հանձնարարականներ: «Հյուսիսային» ավտոկայարանի տեղեկատու հեռախոսահամարի չգործելու հանգամանքին անդրադարձած քաղաքացուն պարզաբանվել է, որ տեղեկատու հեռախոսահամարները երկու օր չեն գործել մալուխի վնասվածության պատճառով: Երևան-Վարդենիս երթուղու որոշ վարորդների կողմից ուղևորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին ահազանգում բարձրացված հարցերն ուսումնասիրելու և նման երևույթները բացառելու նպատակով նախարարության տրանսպորտային տեսչությանը տրվել է համապատասխան հանձնարարական: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրման և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման վերաբերյալ 10 հեռախոսազանգ: Բոլոր հեռախոսազանգերի դեպքում պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 220 քաղաքացու: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր