972 դիտում
13:39 02-11-2015
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը ներառյալ «Թեժ գծի» 010-37-02-36 հեռախոսահամարին ստացված ահազանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը ներառյալ ստացվել է 8 ահազանգ, որոնք եղել են տեղեկատվական բնույթի, մասնավորապես, ցուցականերում տվյալները որոնելու, տեղամասի վայրի, լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դիմում ներկայացնելու, բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառումից հանելու դիմում ներկայացնելու կարգի վերաբերյալ:
Բոլոր զանգերով տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով:
«Թեժ գիծ»-ը գործում է նաև հանգստյան՝ շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10.00-18.00:
[i]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch