211652_close_icon
views-count984 դիտում article-date 11:35 04-11-2015

Նոյեմբերի 2-ին և 3-ին «Թեժ գծի» 010-37-02-36 հեռախոսահամարին ստացված ահազանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին նոյեմբերի 2-ին և 3-ին ստացվել է 3 ահազանգ: - Երևանի Մարգարյան 2-րդ նրբ. 10-րդ շենքի 6 հասցեի սեփականատեր Ն. Հ.-ն և Ծարավ Աղբյուր փողոցի 52/1 հասցեի սեփականատեր Լ. Ս.-ն տեղեկացրել են, որ նախկին բնակիչները մինչ այժմ հաշվառված են իրենց սեփականությունը հանդիսացող նշված հասցեներում: Քաղաքացիներին պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջները, համաձայն որի՝ եթե նախկին բնակիչը նոր բնակության վայր տեղափոխվելու կապակցությամբ չի դիմել և չի հաշվառվել նոր հասցեով, ապա նրան հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել բնակելի տարածության սեփականատերը: Նույն օրը քաղաքացիները ներկայացել են տարածքային անձնագրային ծառայություններ և հանձնել դիմումներ տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող բնակիչներին հաշվառումից հանելու վերաբերյալ: - Զանգահարել է լրագրող Ա. Ս.-ն խնդրել իրեն տրամադրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակների ճշգրտման նպատակով ստեղծված «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված զանգերի հրապարակումների վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքացուն տեղեկացվել է, որ «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված զանգերի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտանական կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնի ՀԱՆՐԱՔՎԵ ենթաբաժնումում: [i]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/i]

Նմանատիպ նյութեր