2090 դիտում
10:38 02-02-2019
Բանակցությունները Կոնգրեսում «ժամանակի վատնում է»․ Թրամփ. «Ամերիկայի ձայն»
Նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի վատնում» է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ընթացող բանակցությունները հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև Մեքսիայի հետ սահմանային պատի կառուցման ֆինանսավորման շուրջ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4769241.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
The New York Times-ին տված հարցազրույցում նախագահը կրկին ակնարկել է, որ կարող է արտակարգ դրություն հայտարարել իրեն վերապահված լիազորությամբ՝ Կոնգրեսին շրջանցելու և պատի կառուցման համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Այդ ընթացքում Պենտագոնը հայտարարել է, որ հավելյալ 3500 զինվորականներ է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահմաններ, ովքեր պետք է աջակցեն սահմանային անվտանգության պահպանմանը:
Սահմանապահ ստորաբաժանումներն այս օրերին Մեքսիկայի հետ սահմանին անցկացրեցին մի շարք զորավարժություններ: Հազարավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից փորձում են անօրինական կերպով ներթափանցել այս սահմանով Միացյալ Նահանգներ:
Եթե Թրամփը արտակարգ դրություն հայտարարի, ամենայն հավանականությամբ դեմոկրատները կփորձեն վիճարկել որոշումը դատական կարգով: Նրանք դեմ են որևէ տեսակի ֆինանսավորման պատի կառուցման համար:
Մյուս տարբերակն այն է, որ եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, նախագահ Թրամփը կարող է կրկին դադարեցնել կառավարության ֆինանսավորումը:
Նմանատիպ նյութեր
4326 դիտում
12:06 02-10-2017
Հյս. Կորեայի հետ բանակցությունները ժամանակի վատնում է. Դ.. Թրամփ
7687 դիտում
10:48 19-10-2017
Ինչպե՞ս խուսափել Արցախում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»
2048 դիտում
10:48 06-11-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
718 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
721 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
439 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»