211652_close_icon
views-count2075 դիտում article-date 09:01 02-02-2019

ԱԺ նիստը հետաձգվում է. Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը չի քննարկվելո՞ւ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռևս հունվարի 14-ին և դրա օրակարգում ընդգրկված երկու հարցեր՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը և Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, և նիստը հետաձգվեց: Փետրվարի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, մի ծրագիր, որը մինչև այժմ պատգամավորներից որևէ մեկը չի տեսել: Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը հետաձգվում է, և հնարավոր է, այդպես էլ չդրվի քննարկման»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր