2198 դիտում
16:36 24-12-2018
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի նախնական տարբերակը դրվել է ներքին շրջանառության մեջ. Արման Եղոյան
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակ կա, որը դրվել է ներքին շրջանառության մեջ: «[url=https://armenpress.am/arm/news/959212.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող նախագծի տարբերակին, որի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և 12 նախարարից, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է:
«Գերատեսչությունների հետ քննարկելուց հետո միայն կարելի կլինի խոսել նախագծի առաջին տարբերակի մասին: Հիմա կա տարբերակ, որը դրված է ներքին շրջանառության մեջ»,- ասաց Արման Եղոյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տարբերակ, որի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
առողջապահության նախարարություն
արդարադատության նախարարություն
արտակարգ իրավիճակների նախարարություն
արտաքին գործերի նախարարություն
բնապահպանության նախարարություն
կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
պաշտպանության նախարարություն
տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
ֆինանսների նախարարություն:
Նմանատիպ նյութեր
3696 դիտում
12:57 01-10-2016
Սերժ Սարգսյանը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը
2321 դիտում
09:01 02-02-2019
ԱԺ նիստը հետաձգվում է. Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը չի քննարկվելո՞ւ. «Ժամանակ»
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը